Գլուխ 5 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. Հասարակական կազմակերպության գործունեության վերահսկողությունը
Հոդված 26. Հասարակական կազմակերպության գործունեության վերահսկողությունը
Հասարակական կազմակերպության գործունեության վերահսկողությունն իրականացնում են արդարադատության նախարարությունը և օրենքով սահմանված դեպքերում` այլ իրավասու պետական մարմինները:
Հասարակական կազմակերպությունը Սահմանադրությունը, օրենքները կամ իր կանոնադրությունը խախտելու դեպքում գրավոր նախազգուշացվում է արդարադատության նախարարության կողմից: