Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-12-16-ից մինչև 2001-12-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 28. Հասարակական կազմակերպության լուծարումը

գործել է մինչև 2001-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հասարակական կազմակերպության լուծարումը

Հասարակական կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Հասարակական կազմակերպությունը կարող է լուծարվել իր բարձրագույն մարմնի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ:

Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը հասարակական կազմակերպության լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել արդարադատության նախարարությանը, որը հասարակական կազմակերպությունների պետական գրանցման միասնական մատյանում գրառում է կատարում հասարակական կազմակերպության լուծարման գործընթացում գտնվելու մասին:

Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորում է լուծարքային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգը և ժամկետները:

Հասարակական կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է նրա կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծում է դատարանը:

Հասարակական կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։