Գլուխ 7 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հոդված 31. Միջազգային հասարակական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
Հոդված 31. Միջազգային հասարակական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
Միջազգային հասարակական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով գրանցվում են որպես հասարակական կազմակերպություններ:
Միջազգային հասարակական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքած համաձայնագրերի հիման վրա: