ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Հոդված 17. -1. Սույն պայմանագրի լուծման դեպքերը
Հոդված 17-1. Սույն պայմանագրի լուծման դեպքերը
Կողմերը սույնով համաձայնում են, որ բացի սույն պայմանագրի գործողության ժամկետի ավարտից, սույն պայմանագիրը կարող է ցանկացած պահին լուծվել մինչև սույն պայմանագրի գործողության ավարտը.
ա) ծանուցման միջոցով` կողմերից որևէ մեկի կողմից պարտավորությունների չկատարման հիման վրա` համաձայն սույն պայմանագրի 17-4 և 17-5 հոդվածների;
բ) սույն պայմանագրի 17-6 հոդվածին համապատասխան անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանքով,
գ) կողմերի միջև համաձայնությամբ` սույն պայմանագրի 17-7 հոդվածին համապատասխան: