Անցնել բովանդակությանը
ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 9. -1. Անշարժ գույքի սեփականություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9-1. Անշարժ գույքի սեփականություն

1. Կոնցեդենտը հանդիսանում է կոնցեսիոն ակտիվների սեփականատերը:

2. Կոնցեսիոները կարող է վաճառել կոնցեսիոն ակտիվներում ընդգրկված գույքը լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ, ընդ որում կոնցեսիոն ակտիվների այդպիսի վաճառքից առաջացած եկամուտը պետք է փոխանցվի Կոնցեդենտին, բացառությամբ վաճառքի կազմակերպման համար իրականացված ողջամիտ ծախսերի:

3. Կոնցեսիոները կարող է վաճառել կոնցեսիոն ակտիվների սպասարկման, վերանորոգման կամ բարեկարգման արդյունքում առանձնացված, վերականգնված և կազմատված նյութերը և հումքը: Նշված վաճառքից ստացված եկամուտները պատկանում են Կոնցեսիոներին:

4. Կոնցեսիոները կոնցեդենտի համաձայնությամբ կարող է վաճառել կոնցեսիոն ակտիվներում ընդգրկված գույքը` վաճառքից առաջացած գումարը ներդնելով ենթակառուցվածքների զարգացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։