Անցնել բովանդակությանը
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 18. -1. Վեճերի լուծումը փոխադարձ համաձայնությամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18-1. Վեճերի լուծումը փոխադարձ համաձայնությամբ

1. Կոնցեդենտը և Կոնցեսիոները սույնով համաձայնում են ջանքեր գործադրել` իրենց միջև ծագած ցանկացած վեճ փոխադարձ համաձայնությամբ լուծելու համար:

2. Եթե կողմերից որևէ մեկը ենթադրում է, որ կողմերի միջև վեճ է առաջացել, ապա այդ կողմը իրավունք ունի մյուս կողմին վեճի առաջացման մասին ծանուցում ուղարկել` նշելով վեճի էությունը և դրա կարգավորման հետ կապված առաջարկությունները (այսուհետ` վեճի առաջացման մասին ծանուցում):

3. Կողմերը պարտավոր են բանակցություններ վարել և գործադրել բոլոր խելամիտ միջոցները վեճ առաջանալու մասին ծանուցումը ստանալու օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում, եթե կողմերը գրավոր ձևով այլ ժամկետի մասին չեն պայմանավորվել, վեճը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

4. Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում, կողմը, որը վեճի առաջացման մասին ծանուցմամբ հայտնել է վեճի գոյության մասին, մյուս կողմին է ուղարկում գրավոր պահանջ, որին մյուս կողմը պետք է ներկայացնի պատասխան` վերջինս ստանալու ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում:

5. Այն դեպքում, եթե կողմը ենթադրում է, որ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան մյուս կողմի պատասխանում իր պահանջն ամբողջությամբ կամ մասամբ բավարարված չէ կամ եթե գրավոր պահանջի վերաբերյալ պատասխան չի ներկայացվել, ապա նշված կողմը իրավունք ունի վեճը փոխանցել արբիտրաժ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։