Անցնել բովանդակությանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. -1. Կոնցեսիոն պայմանագրի առարկան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2-1. Կոնցեսիոն պայմանագրի առարկան

1. Կոնցեդենտը պարտավորվում է սույն պայմանագրին համապատասխան Կոնցեսիոներին փոխանցել կոնցեսիոն ակտիվների տիրապետման, օգտագործման, կառավարման, շահագործման, սպասարկման, վերանորոգման և անհրաժեշտ բարելավման իրականացման իրավունքը, որոնց սեփականատերն է հանդիսանում Կոնցեդենտը, իսկ Կոնցեսիոները պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով իրականացնել կոնցեսիոն ակտիվների տիրապետումը, օգտագործումը, կառավարումը, շահագործումը, սպասարկումը, վերանորոգումը և անհրաժեշտ բարելավումը:

2. Սույն պայմանագրին համապատասխան կոնցեսիոն ակտիվները Կոնցեդենտը Կոնցեսիոներին է փոխանցում հանձնման-ընդունման ակտին համապատասխան:

3. Կոնցեդենտը հաստատում է, որ Կոնցեսիոներին կոնցեսիոն ակտիվների և դրանց ուղեկցող փաստաթղթերի հանձնման օրը դրանք կհամապատասխանեն սույն պայմանագրի 2-7 և 9-4 հոդվածներում նախատեսված երաշխիքներին:

4. Կոնցեդենտի կողմից կոնցեսիոն ակտիվները Կոնցեսիոներին փոխանցելու պարտավորությունը համարվում է կատարված Կոնցեսիոների կողմից դրանք ընդունելու և հանձնման- ընդունման ակտը կողմերի ստորագրելուց հետո:

5.Հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց կողմերից որևէ մեկի չհիմնավորված հրաժարումը համարվում է սույն պայմանագրի խախտում:

6. Կոնցեդենտը Կոնցեսիոներին է փոխանցում կոնսեցիոն ակտիվներին վերաբերող փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են սույն պայմանագրի կատարման համար, կոնցեսիոն ակտիվները փոխանցելու մասին հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահին:

7. Կոնցեսիոն ակտիվների մեջ ներառվող պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ Կոնցեսիոների գույքային իրավունքները ծագում են դրանց կիրառվող օրենսդրությանը համապատասխան` պետական գրանցման պահից:

8.Կոնցեսիոն ակտիվների նկատմմաբ Կոնցեսիոների գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են Կոնցեսիոների հաշվին:

9. Կոնցեսիոները պարտավոր է կոնցեսիոն ակտիվները հաշվառել իր հաշվեկշռում և իրականացնել ամորտիզացիոն հատկացումներ անշարժ գույքի պետական գրանցման պահից;

10. Կոնցեսիոն ակտիվների պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է Կոնցեսիոները, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհաղթահարելի ուժի կամ կոնցեսիոներից անկախ հանգամանքների հետևանք է:

11. Կոնցեսիոները սույն պայմանագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով պարտավորվում է իրականացնել ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է Երաշխավորի տեխնիկական առաջարկում և ներառված է սույն պայմանագրի N 1 հավելվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։