Հոդված 8. -1. Կոնցեսիոների հիմնական պարտավորությունները և աշխատանքային չափանիշները
Հոդված 8-1. Կոնցեսիոների հիմնական պարտավորությունները և աշխատանքային չափանիշները
1. Կոնցեսիոները կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվից սկսած և կոնցեսիոն ժամկետի ամբողջ ընթացքում, պարտավոր է`
ա) իրականացնել երկաթուղու շահագործումը կիրառվող օրենսդրությանը համապատասխան;
բ) մատուցել պատշաճ որակի երկաթուղային փոխադրման ծառայություններ` կիրառվող օրենսդրությանը համապատասխան և ջանալ որպեսզի այդ ծառայությունները մատուցվեն արդյունավետ և ժամանակին;
գ) մատուցել ուղևորափոխադրումային ծառայություններ` սույն պայմանագրի 2-3 Հոդվածի համաձայն;
դ) իրագործել երաշխավորողի տեխնիկական առաջարկում ներկայացված և սույն պայմանագրի թիվ 1 հավելվածում ներառված շահագործման և ներդրումային ծրագրերը:
2. Կոնցեսիոները պետք է ապահովի գործող գծերի և գնացքների աշխատանքային վիճակը: Կոնցեսիոները պետք է ապահովի առկա փաստացի 30 կմ/ժ միջին կարգավորված արագության մակարդակը և դրա աստիճանաբար բարձրացմամբ:
3. Կոնցեսիոն գործունեության ամսաթվից ոչ ուշ քան տասնութ (18) ամսվա ընթացքում Կոնցեսիոները պետք է առաջարկի լիազոր մարմնին երկաթուղային ցանցի ութ (8) առանձին նախապես համաձայնեցված հատվածների համար նվազագույն արագության սահմանները:
4. Կոնցեսիոների կողմից սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան առաջարկվող նվազագույն արագության սահմանները պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ Կոնցեսիոների կողմից առաջարկությունը ստանալուց 30 օրվա ընթացքում::
5. Կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը պետք է ուղղված լինեն նաև նվազագույն արագության չափանիշների բարելավմանը:
6.Կոնցեդենտը տարեկան կտրվածքով վերահսկելու է կոնցեսիոների կողմից ներդրումային ծրագրերով սահմանված նվազագույն արագության չափանիշների կատարման ապահովումը:
7. Եթե Կոնցեսիոների կողմից սույն հոդվածի 3-րդ կետով առաջարկվող նվազագույն արագության սահմանները չեն համաձայնեցվում լիազոր մարմնի հետ սույն հոդվածի 4-րդ կետում նախատեսված ժամանակահատվածում, ապա կողմերը պետք է այդ հարցը ներկայացնեն ԱՊՀ անդամ երկրների, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի երկաթուղային տրանսպորտի խորհրդի կամ որևէ այլ երկաթուղային տեխնիկական մասնագետի ուսումնասիրությանը: Այս վեճի հետ առընչվող ծախսերը հավասարաչափ կրում են կոնցեդենտը և կոնցեսիոները: