Հոդված 14. -1. Կոնցեդենտի կողմից իրականացվող վերահսկողություն
Հոդված 14-1. Կոնցեդենտի կողմից իրականացվող վերահսկողություն
1. Կոնցեդենտը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կոնցեսիոներին լիազոր մարմնի փոփոխության մասին:
2. Սույն պայմանագրի գործողության ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչները կարող են տասներկու ամիսը մեկ իրականացնել Կոնսեցիոների մոտ ուսումնասիրություններ` տեղեկանալու նրա կողմից սույն պայմանագրի պայմանների և կիրառվող օրենսդրության պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ` ներառյալ կոնցեսիոն ակտիվների դիտարկումը, անհրաժեշտ փաստաթղթերի և ցուցանիշների ուսումնասիրությունը` առնվազն 15 (տանսհինգ) աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնելով կոնցեսիոներին այդ մասին:
3. Կոնցեսիոները պարտավոր է չխոչընդոտել լիազոր մարմնի ներկայացուցիչների գործողություններին` սույն հոդվածի 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով: