ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐ
Հոդված 16. -1 Հատուկ դեպքերի ցանկ
Հոդված 16-1 Հատուկ դեպքերի ցանկ
1.Որևէ իրադարձություն բերված ստորև կհամարվի հատուկ դեպք;
ա) Կոնցեդենտի կողմից սույն պայմանագրի խախտում, որը վերաբերում է կոնցեսիոն ակտիվներին, շարժակազմին և հողատարածքներին` Կոնցեդենտի կողմից տրված երաշխիքների մասով;
բ) Օրենսդրության անբարենպաստ փոփոխություն;
գ) Կիրառվող օրենսդրության խախտում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
դ) ցանկացած պատահական կորուստ կամ վնաս հողատարածքներին, կոնցեսիոն ակտիվներին, շարժակազմին,
ե) էլեկտրոէներգիայի մատակարարման դադարում;
2.Հատուկ դեպքեր չեն հանդիսանում այն դեպքերը, որոնք առաջացել են (ուղղակի կամ անուղղակի) Կոնցեսիոների կամ նրա ցանկացած կապալառուների գործողության կամ անգործության հետևանքով: