Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 15. Պետական սահմանը խախտողները
Հոդված 15. Պետական սահմանը խախտողները
Պետական սահման խախտողներ են հանդիսանում`
1) այն անձինք, ովքեր ցանկացած եղանակով հատել կամ փորձում են հատել Պետական սահմանը` խախտելով նրա հատման կանոնները,
2) այն տրանսպորտային, տեխնիկական կամ մյուս միջոցները, որոնք հատել են Պետական սահմանը առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կարգի խախտումով,
3) այն օդանավերը կամ թռչող այլ ապարատները, որոնք հատել են Պետական սահմանը առանց համապատասխան թույլտվության կամ կատարել են թռիչքային կամ այլ կանոնների խախտումներ: