Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-06-09-ից մինչև 2001-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի պահպանության ժամանակ հակաօդային պաշտպանության և Սահմանապահ զորքերի հիմնական պարտականությունները

գործել է մինչև 2001-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի պահպանության ժամանակ հակաօդային պաշտպանության և Սահմանապահ զորքերի հիմնական պարտականությունները

Հակաօդային պաշտպանության զորքերը պարտավոր են`

1) օդանավին կամ թռչող այլ ապարատին առաջարկել պատասխանել հարցման ազդանշաններին, հարցում կատարել Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու նպատակների մասին,

2) օդանավին կամ թռչող այլ ապարատին առաջարկել փոխել կուրսը դեպի թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներ, առաջարկել վայրէջք կատարել միջազգային օդանավակայաններում,

3) Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ այլ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ ապարատին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ այլ համապատասխան տարածքում: Այն դեպքում, երբ օդանավը կամ թռչող այլ ապարատը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ ապարատը:

Սահմանապահ զորքերը պարտավոր են`

1) կատարել օդանավի կամ թռչող այլ ապարատի զննում, եթե նա չի պատասխանել հարցման ազդանշաններին, գտնվել է օդային միջանցքներից դուրս, խախտել է Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո վայրէջք է կատարել ոչ միջազգային օդանավակայաններում:

Օդանավի կամ թռչող այլ ապարատի զննումն ընդգրկում է օդանավի կամ թռչող այլ ապարատի փաստաթղթերի ստուգումը, անձնակազմի անդամների, ուղևորների և բեռների փաստաթղթերի ստուգումը:

Օդանավի կամ թռչող այլ ապարատի զննումից հետո նրան կարող է թույլ տրվել թռիչքը շարունակել Հայաստանի Հանրապետության օդային տարածքում սահմանված կանոնների պահպանմամբ կամ առաջարկվել հեռանալու Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ այն կարող է կալանվել` սույն օրենքի 28 և 29 հոդվածներին համապատասխան,

2) արգելել այն օտարերկրյա օդանավի կամ թռչող այլ ապարատի անձնակազմի, ուղևորների կամ այլ անձանց օդանավից կամ թռչող այլ ապարատից դուրս գալը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքային, օդանավակայանի, մաքսային, սանիտարական և այլ կանոնների խախտումներ է թույլ տվել,

3) օդանավից կամ թռչող այլ ապարատից իջեցնել և ձերբակալել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթակա անձանց, այդ անձանց հանձնել հետաքննության կամ նախաքննության մարմիններին, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։