Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ
Հոդված 8. Պետական սահմանի պահպանման կանոնները
Հոդված 8. Պետական սահմանի պահպանման կանոնները
Պետական սահմանի պահպանման կանոններով կարգավորվում են սահմանանշանների տեղադրումը և դրանց վերահսկողական զննումները, ինժեներատեխնիկական կառուցվածքի ստեղծումը և շահագործումը, սահմանակից պետության հետ պետական սահմանագծի անցման ստուգումը:
«Սահմանակից պետության հետ պետական սահմանագծի փոփոխություններ չպարունակող» համատեղ ստուգումների փաստաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով սահմանային շերտի տարածքը հատկացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` Սահմանապահ զորքեր) անժամկետ (մշտական) օգտագործման:
Պետական սահմանի պահպանման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: