Հոդված 22. Պետական սահմանի պահպանության միջոցառումները
Հոդված 22. Պետական սահմանի պահպանության միջոցառումները
Պետական սահմանի պահպանությունը, որպես Պետական սահմանի անձեռնմխելիությունը երաշխավորող միջոցառումների համալիր, ներառում է`
1) սահմանային ծառայությունը,
2) Պետական սահմանի ռեժիմի, Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի և սահմանային ռեժիմի ապահովումը,
3) հակաօդային պաշտպանությունը,
4) սահմանային գոտում օպերատիվ-հետախուզական գործունեությունը,
5) Պետական սահմանը խախտողների հայտնաբերումն ու ձերբակալումը,
6) ինժեներատեխնիկական և այլ միջոցների տեղադրումը և օգտագործումը:
Ցամաքում, սահմանային ջրերում Պետական սահմանի պահպանությունը դրվում է Սահմանապահ զորքերի, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերի վրա: Սահմանապահ և հակաօդային պաշտպանության զորքերը Պետական սահմանի պահպանության խնդիրները կատարելիս ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: