Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-06-09-ից մինչև 2001-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 27. Սահմանապահ զորքերի իրավունքները

գործել է մինչև 2001-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 27. Սահմանապահ զորքերի իրավունքները

Սահմանային գոտում, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքում Պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս Սահմանապահ զորքերն իրավունք ունեն`

1) իրենց հատկացված հողատարածքներում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառուցվածքներ, տեղաբաշխել և օգտագործել տեխնիկա և սպառազինություն,

2) տեղաբաշխել սահմանային կարգախմբեր, ծառայողական պարտականությունները կատարելիս տեղաշարժվել տեղանքի ցանկացած հատվածում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հետաքննություն կատարել Պետական սահմանի խախտումների գործերով և ձեռնարկել օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցներ,

4) իրականացնել սահմանային ռեժիմը կամ Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած անձանց վարչական ձերբակալում մինչև երեք ժամ ժամանակով` արձանագրություն կազմելու, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, այդ մասին ձերբակալման պահից սկսած քսանչորս ժամվա ընթացքում գրավոր հաղորդելով դատախազին կամ դատախազի սանկցիայով` մինչև տասն օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր, ձերբակալվածներին ենթարկել քննման, խուզարկության, ինչպես նաև զննել և անհրաժեշտության դեպքում առգրավել նրանց մոտ եղած իրերը,

5) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետներով իրականացնել Պետական սահմանը խախտած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական ձերբակալում, իսկ եթե այդ անձանց վերաբերյալ սահմանված կարգով որոշում է ընդունվել նրանց սահմանակից պետության սահմանային իշխանություններին հանձնելու մասին, դատախազի սանկցիայի հիման վրա այդ անձանց պահել նրանց հանձնման համար անհրաժեշտ ժամանակով,

6) վարչական ձերբակալման ենթարկված անձանց պահել ժամանակավոր պահպանման մեկուսարաններում կամ այդ նպատակների համար հատուկ սարքավորված այլ տեղերում: Վարչական ձերբակալման, ձերբակալվածի խուզարկության, քննման, նրա մոտ եղած իրերի զննության և առգրավման յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն և այդ մասին հաղորդվում է դատախազին,

7) անձին հրավիրել Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ` Պետական սահմանի, նրա ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման հանգամանքները պարզելու համար: Անհրաժեշտության դեպքում հիշյալ խախտումների հանգամանքները պարզելը կարող է կատարվել նաև այլ տեղերում,

8) ստուգել Պետական սահմանով անցնող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համապատասխան փաստաթղթերը, դրանցում անել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավորապես առգրավել դրանք, թույլ չտալ Պետական սահմանով անցնել մուտքի կամ ելքի համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց` մինչև նրանց կողմից Պետական սահմանը հատելու փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից արտասահմանում գտնված ժամանակաշրջանում փաստաթղթերը կորցնելու հանգամանքների ճշգրտումը և նրանց անձը պարզելը,

9) սահմանված կարգով ինքնուրույն կամ մաքսային ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ կատարել Պետական սահմանով անցնող անձանց, բեռների և այլ գույքի զննում,

10) սահմանված կարգով առգրավել Պետական սահմանով փոխադրվող ներմուծման կամ արտահանման համար արգելված, ինչպես նաև մաքսանենգության առարկաները,

11) սահմանված կարգով կատարել Պետական սահմանով անցնող տրանսպորտային միջոցների և դրանցով փոխադրվող բեռների զննում, տրանսպորտային միջոցներն ուղեկցել սահմանապահ կարգախմբերով,

12) շահագրգիռ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ համատեղ որոշել Պետական սահմանի անցման կետերում արտասահմանյան ուղևորության տրանսպորտային միջոցների կանգառման վայրերն ու տևողությունը,

13) անհրաժեշտության դեպքում սահմանափակել զանազան աշխատանքների կատարումը սահմանային գոտում,

14) նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կապի միջոցները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, տնտեսությունների և քաղաքացիների տրանսպորտային և այլ միջոցները իրենց համաձայնությամբ կամ առանց իրենց համաձայնության օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածք կատարված ներխուժումները ետ մղելու, Պետական սահմանում զանազան սադրանքները խափանելու համար: Առանց համաձայնության այդ միջոցներն օգտագործելու դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորամասի հրամանատարը 24 ժամվա ընթացքում պարտավոր է այդ մասին հաղորդել դատախազին: Օգտագործված միջոցներին պատճառված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

15) հաշվի առնելով թույլ տված իրավախախտման ծանրությունն ու հանգամանքները, լուծել Պետական սահմանը այն անձանց կողմից հատելու հարցը, ովքեր փորձել են Պետական սահմանով անցկացնել Հայաստանի Հանրապետություն ներմուծելու կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանելու համար արգելված առարկաներ, ինչպես նաև մաքսանենգության առարկաներ,

16) Պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով, գործող օրենսդրությանը համապատասխան, ժամանակավորապես սահմանափակել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները` միաժամանակ նրանց տալով այդ մասին համապատասխան բացատրություն,

17) իրականացնել Պետական սահմանի պահպանության այլ գործողություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Պետական սահմանը խախտողների հետախուզման և ձերբակալման հետ կապված անհրաժեշտ դեպքերում Սահմանապահ զորքերը կարող են իրականացնել իրենց վերապահված իրավունքները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Սահմանապահ զորքերի հրամանատարն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական տույժի ենթարկել Պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած, ինչպես նաև սահմանապահ ուղեկալի տարածքում վարչական իրավախախտումներ կատարած անձանց` այդ մասին երեք օրվա ընթացքում գրավոր հայտնելով ներքին գործերի մարմիններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։