Հոդված 3. Պետական սահմանի տեղորոշումը
Հոդված 3. Պետական սահմանի տեղորոշումը
Պետական սահմանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսվում, տեղորոշվում է`
1) ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների,
2) գետերում (վտակներում)` դրանց միջագծով կամ գետի գլխավոր գետաբազկի միջնամասով, ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը Պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին:
Գետով (վտակով), ջրավազանով անցնող Պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի (վտակի) հունը այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում,
3) հիդրոհանգույցների ջրամբարներում և այլ արհեստական ջրավազաններում` Պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով` մինչև դրանց լցնելը,
4) երկաթուղային և ավտոճանապարհային կամուջների, ամբարտակների վրա և այլ կառույցներում` այդ կառույցների միջնագծով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ Պետական սահմանի անցումից: