Գլուխ 6 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 36. Սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական ապահովումը
Հոդված 36. Սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական ապահովումը
Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ապահովվում են Պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ գույքով, նյութերով, և սարքավորումներով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության հայտերի հիման վրա կենտրոնացված կարգով ապահովում է Սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական մատակարարումը: