Գլուխ 8 · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 41. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների մասնակցությունը Պետական սահմանի պահպանությանը և նրանց պարտականությունները
Հոդված 41. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների մասնակցությունը Պետական սահմանի պահպանությանը և նրանց պարտականությունները
Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք ու քաղաքացիները պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում աջակցել Սահմանապահ զորքերին Պետական սահմանի պահպանության գործում, իսկ Պետական սահմանին սպառնացող վտանգի մասին տեղեկություններն անհապաղ հայտնել Սահմանապահ զորքերին:
Պետական մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք ու քաղաքացիները պարտավոր են կատարել Պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջները:
(41-րդ հոդվածը փոփ. 28.04.98 ՀՕ-215)