Գլուխ II · ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱՏՈՒԻ ՄՈՏ ԹՈՂՆԵԼՈՎ ԳՐԱՎԸ
Հոդված 20. Գրավատուի իրավունքները գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում
Հոդված 20. Գրավատուի իրավունքները գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում
Եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված, ապա գրավը գրավատուի մոտ թողնելով գրավի դեպքում գրավատուն իրավունք ունի`
1) տիրապետել և օգտագործել գրավի առարկան` դրա նպատակային նշանակությանը համապատասխան.
2) սույն օրենքով սահմանված դեպքում` ժամկետից շուտ կատարել իր պարտավորությունը.
3) գրավի առարկայի օտարման դեպքում գրավառուի համաձայնությամբ գրավով ապահովված պարտավորությունը փոխանցել այդ գույքը ձեռք բերողին.
4) գրավառուի համաձայնությամբ գրավի առարկան վարձակալության տալ: