Գլուխ V · ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՎԸ
Հոդված 32. Արժեթղթերի գրավի մասին պայմանագրի ձևը
Հոդված 32. Արժեթղթերի գրավի մասին պայմանագրի ձևը
Մուրհակը կամ այլ արժեթղթերը գրավ կարող են դրվել փոխանցագրելու և փոխանցագրված արժեթուղթը գրավառուին հանձնելու միջոցով, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:
Փոխանցագրով չփոխանցվող արժեթղթի գրավը կատարվում է գրավառուի և այն իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ քաղաքացու համաձայնությամբ, որի անունով տրված է արժեթուղթը: