Գլուխ III · ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱՌՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ ԳՐԱՎԸ
Հոդված 22. Գույքը գրավառուին հանձնելով գրավի առարկան
Հոդված 22. Գույքը գրավառուին հանձնելով գրավի առարկան
Գույքը գրավառուին հանձնելով գրավի առարկա կարող է լինել շրջանառությունից չհանված շարժական գույքը:
Գրավատուի և գրավառուի համաձայնությամբ գրավի առարկան կարող է թողնվել գրավատուի մոտ` գրավառուի կողմից փակված և կնքված վիճակում:
Անհատապես որոշվող իրը գրավատուի տիրապետմանը կարող է թողնվել դրա վրա գրավը հաստատող նշաններ կատարելով (կոշտ գրավ):