Գլուխ IV · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎ (ՀԻՓՈԹԵՔ)
Հոդված 26. Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) առարկան
Հոդված 26. Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) առարկան
Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) առարկա կարող են լինել հողին ամրացված գույքը` շենքեր, շինություններ, բնակարաններ, գույքային համալիրներ (ձեռնարկություն), հողը, բազմամյա տնկիներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույք:
Անշարժ գույքի օգտագործման արդյունքները` արտադրանքը, պտուղները, եկամուտները կարող են հանդիսանալ գրավի ինքնուրույն առարկա, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված: