Գլուխ VI · ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՎԸ
Հոդված 33. Իրավունքների գրավի առանձնահատկությունները
Հոդված 33. Իրավունքների գրավի առանձնահատկությունները
Իրավունքների գրավի մասին պայմանագրի առարկա կարող են լինել գրավատուին պատկանող գույքի տիրապետման, օգտագործման, այդ թվում` վարձակալական իրավունքները, քաղաքացիաիրավական որևէ պարտավորությունից բխող պահանջը և գույքային այլ իրավունքներ:
Իրավունքների գրավի առարկա կարող են լինել նաև այն իրավունքները, որոնց կրողը ապագայում կարող է դառնալ գրավատուն:
Ժամկետային իրավունքը կարող է գրավի առարկա դառնալ մինչև դրա գործողության ժամկետի ավարտը: