Գլուխ VIII · ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 43. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը ծագելու պահը
Հոդված 43. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը ծագելու պահը
Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը գրավառուն ձեռք է բերում գրավով ապահովված պարտավորության ժամկետը լրանալու պահից` բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագրով սահմանված է ավելի ուշ ժամկետ:
Եթե գրավի առարկան կազմված է երկու կամ ավելի մասերից` բռնագանձում կարող է տարածվել դրանցից յուրաքանչյուրի վրա: Ընտրության իրավունքը պատկանում է գրավառուին: Միաժամանակ գրավառուն պահպանում է գրավի առարկան կազմող մյուս մասերի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը: