Գլուխ VII · ԳՐԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 38. Գրավառուի պարտականությունները գրավի գրանցման դեպքում
Հոդված 38. Գրավառուի պարտականությունները գրավի գրանցման դեպքում
Եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված, ապա գրավառուն պարտավոր է գրավի մասին պայմանագրի գրանցման համար դիմել գրավի գրանցումն իրականացնող պետական մարմնին` գրավի վերաբերյալ պայմանագիրը կնքելուց հետո` 20 օրվա ընթացքում:
Գրավառուի պահանջով պետական մարմինը պարտավոր է գրավի մասին գրառում կատարել գրանցման մատյանում անկախ այն բանից` գրավի գրանցումը պարտադիր է, թե ոչ: