Հոդված 8. Գրավի մասին պայմանագրի ձևը և բովանդակությունը
Հոդված 8. Գրավի մասին պայմանագրի ձևը և բովանդակությունը
Գրավի մասին պայմանագրում պետք է նշված լինի կողմերի անունը (անվանումը) բնակվելու (գտնվելու) վայրը, պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը, գրավի տեսակը, գրավի առարկան (գրավականը), դրա կազմը, գինը, գտնվելու վայրը, գրավի առարկայի նկատմամբ գրավատուի իրավունքի տեսակը, տեղեկություն գրավի առարկան այլ գրավի առարկա լինելու մասին, ինչպես նաև ցանկացած այլ պայման (ներառյալ գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը գրավառուին և գրավի առարկայի իրացման կարգը գրավառուի կողմից), որը կառաջարկեն կողմերը և այդ մասին գրավի պայմանագրով ձեռք կբերվի համաձայնություն:
Գրավի մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Սույն օրենքով նախատեսված դեպքերում, գրավի մասին պայմանագիրը պետք է նոտարական կարգով վավերացվի և գրանցվի:
Գրավի մասին պայմանագրերը նոտարական կարգով վավերացնելու և գրանցելու համար գանձվում է տուրք` գրավի առարկայի (գրավականի) գնի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ գումարը:
Գրավի մասին պայմանագրերը նոտարական կարգով վավերացնելու և գրանցելու համար գանձվում է տուրք` գրավի առարկայի (գրավականի) գնի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ գումարը:
Պարտադիր գրանցման ենթակա են անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույքի գրավի մասին պայմանագիրը:
Կողմերի համաձայնությամբ գրավի մասին պայմանագրի գրանցում կարող է նախատեսվել նաև այն դեպքերում, երբ այդպիսի գրանցում օրենքով չի նախատեսված:
Գրավի մասին պայմանագրի պարտադիր և ոչ պարտադիր գրանցումներ առաջ են բերում իրավական նույն հետևանքները և իրականացվում են սույն օրենքով նախատեսված կարգով:
Քաղաքացիներին տրվող վարկը գրավով ապահովելու վերաբերյալ գործարքի նոտարական վավերացումն իրականացվում է վարկ հատկացնելու մասին բանկից կամ այլ վարկատուից ստացված ծանուցագրի վրա նոտարի կողմից վավերացման մակագրություն կատարելու միջոցով:
Գրավի մասին այն պայմանները, որոնցից ծագում են գրավով ապահովված պարտավորությունները, կարող են մտցվել պայմանագրի մեջ: Նման պայմանագիրը պետք է նոտարական կարգով վավերացվի:
(8-րդ հոդվածը լրաց. 07.11.95 ՀՕ-14, 24.06.97 ՀՕ-129)