Հոդված 47. Չկայացած մրցութային վաճառքի (աճուրդի) հետևանքները
Հոդված 47. Չկայացած մրցութային վաճառքի (աճուրդի) հետևանքները
Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկայի մրցութային վաճառքը (աճուրդը) հայտարարվում է չկայացած, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել`
ա) անցկացնել կրկնակի աճուրդ կամ վաճառել գրավի առարկան կոմիսիոն հիմունքներով` գրավի առարկայի գնի իջեցմամբ.
բ) գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն:
Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկան 30 օրվա ընթացքում կոմիսիոն հիմունքներով չի վաճառվում, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել`
ա) երկարաձգել կոմիսիոն վաճառքի ժամկետը ևս 30 օրով կամ վաճառել գրավի առարկան աճուրդով` գրավի առարկայի գնի իջեցմամբ.
բ) գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում գրավի առարկայի գինը յուրաքանչյուր անգամ իջեցվում է գրավի պայմանագրով նախատեսված գնի կամ վերջին աճուրդում առաջարկված գնի կամ վերջին կոմիսիոն գնի 10 տոկոսով, եթե գրավի պայմանագրով գնի իջեցման այլ չափ սահմանված չէ:
(47-րդ հոդվածը խմբ. 24.06.97 ՀՕ-129)