Հոդված 52. Գրավի իրավունքի դադարման հիմքերը և հետևանքները
Հոդված 52. Գրավի իրավունքի դադարման հիմքերը և հետևանքները
Գրավի իրավունքը դադարում է`
1) գրավով ապահովված պարտավորության կատարման դեպքում.
2) գրավառուի (պարտատիրոջ) պահանջները գրավականի իրացման արդյունքում բավարարելու դեպքում.
3) գրավառուի տիրապետման տակ գտնվող գրավականի կորստի դեպքում.
4) օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետի խախտման հետևանքով պարտատիրոջ պահանջները բավարարելու անհնարինության դեպքում.
5) գրավի առարկա կազմող իրավունքի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
6) գրավի առարկա կազմող իրավունքը գրավառուին անցնելու դեպքում.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Եթե գրավի իրավունքը դադարում է դրանով ապահովված պարտավորության կատարման (դադարման) հետևանքով, ապա գրավառուի մոտ գտնվող գրավի առարկան պետք է վերադարձվի գրավատուին:
(52-րդ հոդվածը փոփ. 24.06.97 ՀՕ-129)