Հոդված 15. Իրավաբանական անձանց գույքահարկի հաշվարկները
Հոդված 15. Իրավաբանական անձանց գույքահարկի հաշվարկները
Եթե հարկատուն իրավաբանական անձ է, ապա`
ա) գույքահարկը հաշվարկում է ինքնուրույն, սույն հոդվածի և սույն օրենքի 17 հոդվածի համաձայն` եռամսյակային հաշվարկները` մինչև հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակին անմիջապես հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իսկ տարեկան հաշվարկները` մինչև հաշվետու տարվան անմիջապես հաջորդող տարվա փետրվարի 25-ը ներառյալ, ներկայացնում է հարկային տեսչության համապատասխան մարմիններ.
բ) հարկման օբյեկտ համարվող շինության համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացնում է շինության գտնվելու վայրի հարկային տեսչության մարմին.
գ) հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացնում է հարկատուի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին: