Գլուխ VI · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. Պատասխանատվությունը գույքահարկի հաշվարկը սահմանված կարգով չներկայացնելու համար
Հոդված 24. Պատասխանատվությունը գույքահարկի հաշվարկը սահմանված կարգով չներկայացնելու համար
Սույն օրենքի 15 և 17 հոդվածների պահանջները չկատարելու դեպքում իրավաբանական անձանցից գանձվում է տուգանք` իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չմուծված հարկի գումարի հինգ տոկոսի չափով, բայց այդ հարկի ընդհանուր գումարից ոչ ավելի: