Գլուխ VII · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 30. 1995-1996 թվականների հարկվող օբյեկտ համարվող գույքի (բացառությամբ փոխադրամիջոցների) համար գույքահարկից ֆիզիկական անձանց ազատելը
Հոդված 30. 1995-1996 թվականների հարկվող օբյեկտ համարվող գույքի (բացառությամբ փոխադրամիջոցների) համար գույքահարկից ֆիզիկական անձանց ազատելը
1. Ֆիզիկական անձինք ազատվում են 1995-1996 թվականների գույքահարկից, այդ թվում` նաև հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից, սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի (բացառությամբ փոխադրամիջոցների) մասով:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված` հաշվարկված և վճարված գույքահարկի գումարները հաշվանցվում են ֆիզիկական անձանց առաջիկա տարիների գույքահարկի վճարումների հաշվին: