Գլուխ VI · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. Իրավունքները և պարտականությունները: Պատասխանատվությունը
Հոդված 22. Իրավունքները և պարտականությունները: Պատասխանատվությունը
1. Հարկատուների և հարկային տեսչության մարմինների իրավունքները և պարտականությունները, հարկային տեսչության մարմիններին հարկի հաշվառման համար ներկայացվող տվյալների ճշտության, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են սույն և այլ օրենքներով:
2. Հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար օրենքով սահմանված պատասխանատվություն: