Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Գույքահարկի հասկացությունը
Հոդված 2. Գույքահարկի հասկացությունը
1. Գույքահարկը հարկատուներին սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով (այսուհետ` սեփականության իրավունք) պատկանող` սույն օրենքի 4 հոդվածով սահմանված գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող ուղղակի հարկ է:
2. Գույքահարկը կախված չէ հարկատուների տնտեսական գործունեությունից: