Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 3-ի օրենքը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

13 հունվարի 1998թ.

ՀՕ-187

ՀԱՎԵԼՎԱԾ

Ֆիզիկական ԵՎ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին սեփականության իրավունքով պատկանող բնակելի (բազմաբնակարան բնակելի տների բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական ԵՎ նրանց կից օժանդակ շինությունների), շինությունների գնահատման կարգը

I. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման կարգը

1.1. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների արժեքը որոշվում է` ելնելով հետևյալ բանաձևից`

Ա = Ամ x Մ x Գգ x Գծ x Գբ x Գհ x Գվ x Գմ x Գա

որտեղ`

Ա` արժեքը.

Ամ` 1 մ.2 մակերեսի արժեքը` ըստ աղյուսակ 1-ի.

Մ` գնահատվող բնակարանների ընդհանուր մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով.

Գգ` տեղադրության (տարածագնահատման գոտիականություն) գործակից.

Գծ` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակից.

Գբ` հարկի բարձրության հետ կապված գործակից.

Գհ` բնակարանի հարկայնության հետ կապված գործակից.

Գվ` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակից.

Գմ` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակից.

Գա` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակից:

1.2. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության 1 մ.2 ընդհանուր մակերեսի արժեքը (Ամ) սահմանվում է`

ա) երկաթբետոնյա շինությունների համար` 100,000 դրամ.

բ) քարե շինությունների համար` 120,000 դրամ:

1.3. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով տեղադրության (տարածագնահատման գոտիականություն) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք)

նվազագույնը առավելագույնը

Երևան քաղաք 0,3 1,0

Արմավիր, Արարատ 0,05 0,8

Կոտայք, Արագածոտն 0,05 0,7

Շիրակ, Լոռի, Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ 0,05 0,5

1.4. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

ա) երկաթբետոնյա ծածկերի համար` 1,0.

բ) փայտյա ծածկերի համար` 0,9:

1.5. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով հարկի բարձրության հետ կապված գործակիցը (Գբ) սահմանվում է`

ա) մինչև 2,7 մետր բարձրություն ունեցող հարկերի համար` 0,9.

բ) 2,7 մետրից մինչև 3,0 մետր բարձրություն ունեցող հարկերի համար` 1,0.

գ) 3,0 մետր և ավելի բարձրություն ունեցող հարկերի համար` 1,1:

1.6. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով բնակարանի հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

ա) առաջին հարկի համար` 0,9.

բ) երկրորդից հինգերորդ հարկերի համար` 1,0.

գ) վեցերորդից իններորդ հարկերի համար` 0,9.

դ) տասներորդ և ավելի բարձր հարկերի համար` 0,7.

ե) վերջին հարկի համար` լրացուցիչ` 0,9.

զ) նկուղային հարկի համար` 0,5.

է) կիսանկուղային հարկի համար` 0,6.

ը) տանիքային հարկի համար` 0,7:

1.7. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

ա) 0 կարգի վնասվածության շինությունների համար` 1,00.

բ) 1-ին կարգի վնասվածության շինությունների համար` 0,95.

գ) 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար` 0,85.

դ) 3-րդ կարգի վնասվածության շինությունների համար` 0,50.

ե) 4-րդ կարգի վնասվածության շինությունների համար` 0,00:

Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում:

1.8. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

ա) 1-ից 2 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 1,00.

բ) 3-ից 5 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,98.

գ) 6-ից 10 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,95.

դ) 11-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,91.

ե) 16-ից 20 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,87.

զ) 21-ից 25 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,82.

է) 26-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,75.

ը) 31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,68.

թ) 41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,60:

1.9. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան.1 ունեցող շինությունների համար` 0,2.

բ) 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան.2 ունեցող շինությունների համար` 0,5.

գ) 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան.3 ունեցող շինությունների համար` 1,0:

II. Անհատական բնակելի տների, այգետնակների ԵՎ նրանց կից շինությունների գնահատման կարգը

2.1. Անհատական բնակելի տների, այգետնակների և նրանց կից շինությունների արժեքը որոշվում է` ելնելով հետևյալ բանաձևից`

Ա = [(Ա1 + Ա2 + ... + Աո + Աբ x Մբ x Գմ) x Գտ x Գն x Գահ x Գկ x Գվ x Գա + Ապ x Ծպ x Գմ x Գվ x Գա x Գն] x Գգ

որտեղ` - Ա` արժեքը.

Ա1, Ա2, Աո ` 1-ին, 2-րդ և հաջորդ հարկերի (այդ թվում` նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի) արժեքը, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

Աո = Աշ x Ծշ x Գհ x Գծ x Գմ

Աշ` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների (բացառությամբ` պարիսպների և բաց պատշգամբների) 1 մ.3 ծավալի արժեքը.

Ծշ` անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների (բացառությամբ` պարիսպների և բաց պատշգամբների) ծավալը` արտահայտված խորանարդ մետրով.

Ապ` անհատական բնակելի տներին և այգետնակներին կից պարիսպների 1 մ.3 ծավալի արժեքը.

Ծպ` անհատական բնակելի տներին և այգետնակներին կից պարիսպների ծավալը` արտահայտված խորանարդ մետրով.

Աբ` անհատական բնակելի տների և այգետնակների բաց պատշգամբների 1 մ.2 մակերեսի արժեքը.

Մբ` անհատական բնակելի տների և այգետնակների բաց պատշգամբների մակերեսը` արտահայտված քառակուսի մետրով.

Գգ` տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակից.

Գհ` շինության հարկայնության հետ կապված գործակից.

Գտ` շինության տանիքի նյութի հետ կապված գործակից.

Գծ` շինության ծածկի տեսակի հետ կապված գործակից.

Գ.ն` շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակից.

Գահ` շինության արտաքին հարդարման հետ կապված գործակից.

Գկ` բնակելի տան կամ ամառանոցի կոմունալ ապահովվածության հետ կապված գործակից.

Գվ` շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակից.

Գմ` շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակից.

Գա` շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակից:

2.2. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության (բացառությամբ` պարիսպների և բաց պատշգամբների) 1 մ.3 ծավալի արժեքը (Աշ) սահմանվում է`

ա) տուֆից շինությունների համար` 40,000 դրամ.

բ) բազալտից շինությունների համար` 45,000 դրամ.

գ) փայտյա շինությունների համար` 25,000 դրամ.

դ) բետոնից շինությունների համար` 30,000 դրամ.

ե) աղյուսից շինությունների համար` 43,000 դրամ.

զ) բուտաքարից շինությունների համար` 20,000 դրամ:

2.3. Անհատական բնակելի տներին և այգետնակներին կից պարիսպների գնահատման նպատակով պարսպի 1 մ.3 ծավալի արժեքը (Ապ) սահմանվում է`

ա) տուֆից պարսպի համար` 7,500 դրամ.

բ) բետոնից պարսպի համար` 9,000 դրամ.

գ) բազալտից պարսպի համար` 10,000 դրամ:

2.4. Անհատական բնակելի տների և այգետնակների բաց պատշգամբների 1 մ.2 մակերեսի արժեքը (Աբ) սահմանվում է 5,000 դրամ:

2.5. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ շրջանակներում`

Մարզ (Երևան քաղաք)

նվազագույնը առավելագույնը

Երևան քաղաք 0,3 1,0

Արմավիր, Արարատ 0,05 0,8

Կոտայք, Արագածոտն 0,05 0,7

Շիրակ, Լոռի, Սյունիք, Վայոց ձոր,

Գեղարքունիք, Տավուշ 0,05 0,5

2.6. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է`

ա) առաջին հարկի համար` 1,0.

բ) երկրորդ և հաջորդ հարկերի համար` 0,75.

գ) կիսանկուղային հարկի համար` 0,65.

դ) նկուղային հարկի համար` 0,45.

ե) ձեղնահարկի համար` 0,7:

2.7. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է`

ա) թիթեղյա տանիքի համար` 1,0.

բ) շիֆերից տանիքի համար` 0,9.

գ) կղմինդրից տանիքի համար` 1,05.

դ) ռուբեռոիդից տանիքի համար` 0,85:

2.8. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության ծածկի նյութի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է`

ա) երկաթբետոնյա ծածկի համար` 1,0.

բ) փայտյա ծածկի համար` 0,9:

2.9. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է`

ա) բնակելի շենքի համար` 1,0.

բ) այգետնակի համար` 0,65.

գ) բնակելի շենքին և այգետնակին կից այլ շինությունների համար` 0,50:

2.10. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է`

ա) ուղղանկյունաձև քարից արտաքին հարդարում ունեցող շինությունների համար` 1,0.

բ) սրբատաշ արտաքին հարդարում ունեցող շինությունների համար` 1,0, իսկ յուրաքանչյուր ճակատի համար` 1,05.

գ) երեսապատած արտաքին հարդարում ունեցող շինությունների համար` 1,0, իսկ յուրաքանչյուր ճակատի համար` 1,025.

դ) սվաղած արտաքին հարդարում ունեցող շինությունների համար` 1,0, իսկ յուրաքանչյուր ճակատի համար` 1,01.

ե) անկանոն (ուղղանկյունաձև) քարից արտաքին հարդարում ունեցող շինությունների համար` 0,8:

2.11. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով բնակելի տան կամ այգետնակի կոմունալ ապահովվածության հետ կապված գործակիցը (Գկ) սահմանվում է`

ա) ջրով չապահովված շինությունների համար` 0,9.

բ) կոյուղով չապահովված շինությունների համար` 0,9:

2.12. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է`

ա) 0 կարգի վնասվածության շինությունների համար` 1,00.

բ) 1-ին կարգի վնասվածության շինությունների համար` 0,95.

գ) 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար` 0,85.

դ) 3-րդ կարգի վնասվածության շինությունների համար` 0,50.

ե) 4-րդ կարգի վնասվածության շինությունների համար` 0,00:

Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում:

2.13. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է`

ա) 1-ից 2 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 1,00.

բ) 3-ից 5 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,98.

գ) 6-ից 10 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,95.

դ) 11-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,91.

ե) 16-ից 20 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,87.

զ) 21-ից 25 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,82.

է) 26-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,75.

ը) 31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,68.

թ) 41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար` 0,60:

2.14. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է`

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար` 0,2.

բ) 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար` 0,5.

գ) 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար` 1,0:

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3.1. Շինությունների գնահատումը յուրաքանչյուր միավորի համար կատարվում է առանձին:

3.2. Ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տանը կից այլ շինությունների գնահատման կարգով: Մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ ընդունվում է տուֆե շինության միավորի արժեքը:

_____________

.1Շինությունը համարվում է մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են պատերը և միջհարկային ծածկը:

.2Շինությունը համարվում է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են հիմնահարկը և տանիքը:

.3 Շինությունը համարվում է 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման և հարակից աշխատանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։