Հոդված 1
Հոդված 1.
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:»: