Հոդված 15
Հոդված 15
Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինները նախքան երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անելը կարող են դիմողից խնդրել` երեխայի մշտական բնակության Պետության մարմիններից ստանալ որևէ որոշում կամ այլ հաստատում այն մասին, որ տեղափոխումը կամ պահելը, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, անօրինական է, եթե նման որոշումը կամ հաստատումը կարող է ձեռք բերվել այդ Պետությունում: Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինները հնարավորին չափ աջակցում են դիմողին նման որոշում կամ հաստատում ստանալու գործում: