Հոդված 34
Հոդված 34
Սույն Կոնվենցիան գերակայող ուժ կունենա Անչափահասների պաշտպանության առումով իրավասու մարմինների իրավունքների և կիրառելի իրավունքի մասին 1961 թ. հոկտեմբերի 5-ի Կոնվենցիայի նկատմամբ այն հարցերում, որոնք մտնում են իր շրջանակի մեջ՝ այն կողմերի նկատմամբ, որոնք հանդիսանում են երկու Կոնվենցիաների կողմեր: Այլ դեպքերում սույն Կոնվենցիան չի սահմանափակում որևէ միջազգային պայմանագրի կիրառումը, որը գործում է ծագման Պետության և հայցվող Պետության միջև, կամ հայցվող Պետության այլ իրավունքի կիրառումը անօրինական տեղափոխված կամ պահվող երեխային վերադարձնելու կամ տեսակցության իրավունքների կազմակերպման նպատակների համար: