Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու կամ ապահովելու համար պայմանավորվածություն ձեռք բերելու մասին դիմումը կարող է ներկայացվել Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմիններին այն կարգով, որով ներկայացվում է երեխային վերադարձնելու մասին դիմումը:

Կենտրոնական մարմինները կապված են 7-րդ հոդվածում ամրագրված` տեսակցության իրավունքների խաղաղ իրականացման և այն պայմանների կատարմանն օժանդակելու գործում համագործակցության պարտավորություններով, որոնց կարող է ենթակա լինել այդ իրավունքների իրականացումը: Կենտրոնական մարմինները քայլեր են ձեռնարկում նման իրավունքների իրականացման բոլոր խոչընդոտները հնարավորին չափ վերացնելու համար:

Կենտրոնական մարմիններն անմիջականորեն կամ միջնորդների միջոցով կարող են նախաձեռնել գործ հարուցելը կամ աջակցել գործ հարուցելուն՝ նպատակ ունենալով կազմակերպել կամ պաշտպանել այդ իրավունքները և ապահովել այն պայմանների պահպանումը, որոնց կարող է ենթակա լինել այդ իրավունքների իրականացումը:

Գ լ ու խ V

Ընդհանուր դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։