Հոդված 38
Հոդված 38
Ցանկացած այլ Պետություն կարող է միանալ Կոնվենցիային:
Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը:
Կոնվենցիային միացած Պետության համար այն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը:
Միանալն ուժ ունի միայն միացած Պետության և այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում, որոնք հայտարարում են այդ միանալու վերաբերյալ իրենց համաձայնությունը: Նման հայտարարություն անում է նաև ցանկացած Մասնակից պետություն, որը Կոնվենցիան վավերացրել, հաստատել կամ ընդունել է նման միանալուց հետո: Նման հայտարարությունն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը. այս նախարարությունը հաստատված պատճենը դիվանագիտական խողովակներով փոխանցում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության:
Միացած Պետության և միանալու մասին իր համաձայնությունը հայտնած Պետության միջև Կոնվենցիան ուժի մեջ է մտնում համաձայնության մասին հայտարարությունն ի պահ տալուց հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը: