Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Կենտրոնական մարմիննները համագործակցում են միմյանց հետ և օժանդակում են իրենց Պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը` երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու և Կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար:

Մասնավորապես, անմիջականորեն կամ որևէ միջնորդի միջոցով նրանք ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի՝

ա) բացահայտեն, թե որտեղ է գտնվում անօրինականորեն տեղափոխված կամ պահվող երեխան.

բ) կանխարգելեն երեխային հետագա վնաս պատճառելը կամ շահագրգիռ անձանց վնասելը` ժամանակավոր միջոցներ ձեռնարկելով կամ կարգադրելով ձեռնարկել.

գ) ապահովեն երեխայի կամավոր վերադարձը կամ նախաձեռնեն

խնդիրների բարեկամական լուծումը.

դ) անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն փոխանակեն երեխայի սոցիալական ծագման մասին.

ե) տրամադրեն ընդհանուր բնույթի տեղեկատվություն Կոնվենցիայի կիրառմանն առնչվող` իրենց Պետությունների իրավունքի մասին.

զ) նախաձեռնեն դատական կամ վարչական ընթացակարգեր կամ նպաստեն այդպիսի ընթացակարգերին` երեխայի վերադարձմանը հասնելու նպատակով և, անհրաժեշտության դեպքում, համաձայնության գան տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու և ապահովելու համար.

է) եթե հանգամանքները պահանջում են, ապահովեն կամ դյուրացնեն իրավաբանական օգնության և խորհրդատվության տրամադրումը, ներառյալ փաստաբանների և իրավաբանական խորհրդատուների մասնակցությունը.

ը) ապահովեն այնպիսի կազմակերպչական օգնություն, որը կարող է անհրաժեշտ և տեղին լինել երեխայի անվտանգ վերադարձն ապահովելու համար.

թ) տեղյակ պահեն միմյանց սույն Կոնվենցիայի կատարման մասին և հնարավորին չափով վերացնեն դրա կիրառման խոչընդոտները:

Գ լ ու խ III

Երեխաների վերադարձը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։