Հոդված 11
Հոդված 11
Պայմանավորվող պետությունների դատական և վարչական մարմինները երեխաներին վերադարձնելու համար ընթացակարգերում գործում են անհապաղ:
Եթե համապատասխան դատական կամ վարչական մարմիններն ընթացակարգերն սկսվելուց հետո` վեց շաբաթվա ընթացքում, չեն գալիս որևէ եզրակացության, ապա դիմողը կամ հայցվող Պետության Կենտրոնական Պետությունը, իր սեփական նախաձեռնությամբ կամ հայցող պետության Կենտրոնական մարմնի խնդրանքով, իրավունք ունեն բացատրություններ պահանջելու ձգձգման պատճառների մասին: Եթե պատասխանը ստանում է հայցվող Պետության Կենտրոնական մարմինը, ապա նա պատասխանը փոխանցում է հայցող Պետության Կենտրոնական մարմնին կամ դիմողին՝ կախված հանգամանքներից: