Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Սույն Կոնվենցիայի կիրառման գծով յուրաքանչյուր Կենտրոնական մարմին կրում է իր սեփական ծախսերը:

Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինները և պետական մյուս ծառայությունները չեն պահանջում սույն Կոնվենցիայով նախատեսված դիմումների հետ կապված որևէ տուրքի վճարում: Մասնավորապես, նրանք չեն կարող պահանջել դիմողի կողմից որևէ վճարում` որպես ընթացակարգերի ծախսեր կամ վճարումներ, կամ, եթե կիրառելի է, վճարումներ, որոնք առաջանում են փաստաբանների կամ խորհրդատուների մասնակցության պատճառով: Այնուամենայնիվ, նրանք կարող են պահանջել երեխայի վերադարձի իրականացման հետ կապված ծախսերի կամ ակնկալվող ծախսերի փոխհատուցում:

Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետությունը կարող է, 42-րդ հոդվածի համաձայն վերապահում կատարելով, հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում կրել նախորդ կետում նախատեսված ծախսերը` առաջացած փաստաբանների կամ խորհրդատուների մասնակցության պատճառով կամ դատական ընթացակարգերի արդյունքում, բացառությամբ այն վճարումների, որոնք կարող են փոխհատուցվել իրավաբանական օգնության և խորհրդատվության իր համակարգի կողմից:

Դատական կամ վարչական մարմինները երեխայի վերադարձը կարգադրելիս կամ սույն Կոնվենցիայով տեսակցության իրավունքի վերաբերյալ կարգադրություն տալիս կարող են, անհրաժեշտության դեպքում, դիմողի կամ նրա անունից կրած անհրաժեշտ ծախսերի, այդ թվում՝ ճանապարհածախսի, երեխայի գտնվելու վայրը պարզելու համար կատարված վճարումների կամ կրած ծախսերի, դիմողի օրինական ներկայացուցչի ծախսերի և երեխայի վերադարձի համար կատարված ծախսերի հոգածությունը հանձնարարել այն անձին, որը տեղափոխել կամ պահել է երեխային կամ խոչընդոտել է երեխային տեսակցելու իրավունքի իրականացմանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։