Հոդված 42
Հոդված 42
Յուրաքանչյուր Պետություն կարող է ոչ ուշ, քան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կամ 39-րդ կամ 40-րդ հոդվածների իմաստով հայտարարություն անելու ժամանակ կատարել 24-րդ հոդվածով և 26-րդ հոդվածի երրորդ կետով նախատեսված մեկ կամ երկու վերապահում: Ոչ մի այլ վերապահում չի թույլատրվում:
Յուրաքանչյուր Պետություն ցանկացած ժամանակ կարող է հետ վերցնել իր կողմից արված վերապահումը: Նման վերացման մասին ծանուցվում է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը:
Վերապահումը դադարում է գործել նախորդ կետում նշված ծանուցումից հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը: