Հոդված 45
Հոդված 45
Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը Խորհրդաժողովի անդամ Պետություններին և 38-րդ հոդվածի համաձայն միացած Պետություններին ծանուցում է.
1) 37-րդ հոդվածով նախատեսված ստորագրումների և վավերացումների, ընդունումների և հաստատումների մասին.
2) 38-րդ հոդվածով նախատեսված միանալու մասին.
3) 43-րդ հոդվածի համաձայն` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվա և ամիս-ամսաթվի մասին.
4) 39-րդ հոդվածով նախատեսված` Կոնվենցիայի գործողության տարածման մասին.
5) 38-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված հայտարարությունների մասին.
6) 24-րդ հոդվածով և 26-րդ հոդվածի երրորդ կետով նախատեսված վերապահումների մասին և 42-րդ հոդվածով նախատեսված հետ վերցնելու մասին.
7) 44-րդ հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարելու մասին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Հաագայում, 1980 թվականի հոկտեմբերի 25-ին, անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Թագավորության կառավարության արխիվներին, և որի վավերացված պատճենը դիվանագիտական խողովակներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի անդամ Պետություններից յուրաքանչյուրին:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից: