Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Ցանկացած անձ, հաստատություն կամ այլ մարմին, որը բողոք է ներկայացրել այն մասին, որ երեխան տեղափոխվել կամ պահվել է` ի խախտումն խնամակալության իրավունքների, կարող է դիմել երեխայի մշտական բնակության կամ ցանկացած այլ Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմնի` երեխայի վերադարձն ապահովելուն աջակցելու համար:

Դիմումը պետք է պարունակի.

ա) տեղեկատվություն դիմողի, երեխայի և երեխային տեղափոխելու կամ պահելու մեջ մեղադրվող անձի ինքնության մասին.

բ) եթե հնարավոր է, երեխայի ծննդյան տարին և ամիս-ամսաթիվը.

գ) այն հիմքերը, որոնց վրա հիմնվում է երեխային վերադարձնելու համար դիմողի պահանջը.

դ) հնարավոր ողջ տեղեկատվությունը երեխայի գտնվելու վայրի և այն անձի ինքնության մասին, ում մոտ ենթադրաբար գտնվում է երեխան:

Դիմումը կարող է լրացվել հետևյալով, կամ նրան կարող է կցվել հետևյալը՝

ե) համապատասխան որոշման կամ համաձայնագրի վավերական պատճենը.

զ) երեխայի մշտական բնակության Պետության` համապատասխան իրավունքի մասին տվյալ Պետության Կենտրոնական մարմնի կամ իրավասու այլ մարմնի կամ անձի կողմից տրված վկայականը կամ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքը.

է) ցանկացած այլ համապատասխան փաստաթուղթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։