Հոդված 13. Կարգավիճակն ու վերապահումներից հրաժարվելը
Հոդված 13. Կարգավիճակն ու վերապահումներից հրաժարվելը
1. Կողմը, որը վերապահում է արել վերոհիշյալ 12-րդ հոդվածի համաձայն, պետք է ամբողջովին կամ մասամբ հրաժարվի նման վերապահումից այնքան արագ, որքան կպահանջեն հանգամանքները: Նման հրաժարումը կգործի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցագիրը ստանալու օրվանից: Եթե ծանուցագրում նշվում է, որ վերապահումից հրաժարվելը պետք է սկսի գործել ծանուցագրում նշված ժամկետից, և այդ ժամկետը ավելի վաղ է, քան այն օրը, երբ Գլխավոր քարտուղարը ծանուցագիրն ստացել է, հրաժարումը պետք է գործի այդ վաղ ժամկետից:
2. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կարող է պարբերաբար հարցում ուղարկել այն Կողմերին, որոնք, ըստ 12-րդ հոդվածի, մեկ կամ մի քանի վերապահումներ են արել՝ որպես նախադրյալ նման վերապահումից(ներից) հրաժարվելու համար: