Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 3. Համակարգչային համակարգերի միջոցով ռասիստական և քսենոֆոբիական նյութեր տարածելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Համակարգչային համակարգերի միջոցով ռասիստական և քսենոֆոբիական նյութեր տարածելը

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրությամբ` դիտավորյալ և առանց թույլտվության կատարված հետևյալ արարքները քրեականացնելու համար.

համակարգչային համակարգի միջոցով հասարակության մեջ ռասիստական և քսենոֆոբիական նյութերի տարածումը կամ այլ ճանապարհով դրանք մատչելի դարձնելը:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել քրեական պատասխանատվություն չսահմանել սույն հոդվածի 1-ին կետում նշված արարքների համար, եթե 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված նյութերը խտրականություն են քարոզում, օժանդակում կամ հրահրում, որը կապ չունի ատելության կամ բռնության հետ, նշելով, որ դրա դեմ կան այլ արդյունավետ միջոցներ:

3. Չնայած սույն հոդվածի 2-րդ կետին` յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել չկիրառելու 1-ին կետը խտրականության այն գործերի նկատմամբ, որոնց համար չի կարող նախատեսել այնպիսի արդյունավետ միջոցներ, ինչպիսիք նշված են 2-րդ կետում, ելնելով խոսքի ազատությանն առնչվող իր ազգային օրենսդրությամբ սահմանված սկզբունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։