Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Տարածքային կիրառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Տարածքային կիրառում

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին ծանուցագիրն ի պահ տալու պահին նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն Արձանագրությունը:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ավելի վաղ ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղարկված հայտարարությամբ ընդլայնել սույն Արձանագրության կիրառումը հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի համար: Նման տարածքի առնչությամբ Արձանագրությունն ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեք ամիս ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ կետերի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարություն դրանում նշված յուրաքանչյուր տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցագրով: Նման հետ վերցնելը կգործի այդպիսի ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեք ամիս ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։