Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 5. Ռասիստական և քսենոֆոբիական շարժառիթներով վիրավորանք հասցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ռասիստական և քսենոֆոբիական շարժառիթներով վիրավորանք հասցնելը

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրությամբ` դիտավորյալ և առանց թույլտվության կատարված հետևյալ արարքները քրեականացնելու համար.

համակարգչային համակարգի միջոցով հասարակայնորեն վիրավորանք հասցնելը.

i) անձանց՝ ռասայական պատկանելության, մաշկի գույնով, ծագումով կամ ազգային կամ էթնիկական ծագումով, ինչպես նաև կրոնով տարբերվող խմբի պատկանելու համար, եթե որպես շարժառիթ օգտագործվել է հիշյալ գործոններից որևէ մեկի համար, կամ

ii) անձանց խմբի, որը տարբերվում է հիշյալ բնութագրերից որևէ մեկով:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է.

ա) պահանջել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված վիրավորանքն ունի այնպիսի ազդեցություն, որ 1-ին կետում նշված անձը կամ անձանց խումբը ենթարկվում է ատելության, արհամարհանքի և ծաղրանքի, կամ

բ) իրավունք վերապահել ամբողջովին կամ մասամբ չկիրառելու սույն հոդվածի 1-ին կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։