Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 6. Ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունը հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունը հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրությամբ` դիտավորյալ և առանց թույլտվության կատարված հետևյալ արարքները քրեականացնելու համար.

համակարգչային համակարգի միջոցով հանրության մեջ այնպիսի նյութեր տարածելը կամ որևէ այլ ձևով դրանք մատչելի դարձնելը, որոնք հերքում, մեղմացնում, հավանություն են տալիս կամ արդարացնում են այն արարքները, որոնք համարվում են ցեղասպանություն կամ մարդկության դեմ կատարված հանցագործություն, ինչպես սահմանված է միջազգային իրավունքով և ճանաչված են որպես այդպիսիք 1945 թ. ապրիլի 8-ի Լոնդոնի Համաձայնագրով ստեղծված` Միջազգային ռազմական դատարանի վերջնական և հաստատված որոշումներով կամ որևէ այլ միջազգային դատարանի որոշմամբ, որը ստեղծվել է համապատասխան միջազգային փաստաթղթով, և որի իրավասությունը ճանաչել է այդ Կողմը:

2. Կողմը կարող է.

ա) պահանջել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված հերքումը կամ մեղմացումը կատարվել է որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ հիմնվելով ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ծագման կամ ազգային կամ էթնիկական ծագման, ինչպես նաև կրոնի վրա, եթե որպես շարժառիթ օգտագործվել է հիշյալ գործոններից որևէ մեկի համար, կամ այլ կերպ, կամ

բ) իրավունք վերապահել ամբողջովին կամ մասամբ չկիրառելու սույն հոդվածի 1-ին կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։